«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Նազելի՛, բավ է մանիպուլացնես

Նազելի՛, բավ է մանիպուլացնես
10.08.2025 | 12:51

Նիկոլ Անհողի մամլո խոսնակ Նազելին գրառում է արել ու պնդում է, որ ոչ մի միջանցք իր թուրքի դեմ ծնկած շեֆը չի տրամադրում թուրքերին:

Նազելի՛, եթե Հայաստանի և Ադրբեջանի տարածքով անցնող լոգիստիկ ուղիները չեն վերահսկվում ինչ-որ այլ երկրներին պատկանող կամ համատեղությամբ պատկանող կազմակերպությունների կողմից, ապա դա հենց նշանակում է, որ միջանցք չկա:

Մեր պարագայում լրիվ այլ է:

Ըստ ԶԼՄ-ներում հրապարակված տվյալների, եթե Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհները վերահսկվում են միայն Ադրբեջանի կողմից, ապա Հայաստանի տարածքով՝ 43,5 կլիոմետր հատվածով անցնող ճանապարհները պետք է վերահսկվեն ինչ-որ հայ-ամերիկյան համատեղ կազմակերպության կողմից, որը նշանակում է, որ դա միջանցք է և մենք ու Ադրբեջանը նույն հարթակներում չենք գնտվում:

Նազելի՛, ինչու՞ Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհները չեն վերահսկվելու, օրինակ, ադրբեջանա-ամերիկյան ինչ-որ կազմակերպության կողմից, իսկ Մեղրիի տարածաշրջանով անցնող ճանապարհը պետք է վերահսկվի հայ-ամերիկյան ինչ-որ կազմակերպության կողմից:

Ադրբեջանի տարածքում ոչ մի երկրի ինչ-որ ներկայացուցիչ չի լինի, բայց մեր պարագայում Ալիևը հասավ նրան, որ Հայաստանի տարածքով անցնող թուրքը հայ սահմանապահի երես չտեսնի:

Դու կամ հայադավ շեֆդ այս հարցին պատասխանեք:

Նազելի՛, եթե մոռացել ես ասեմ՝ պանթուրանական և պամօսմանական «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը առաջ էր տանում ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի աշխատակազմը, որի մասին մի քանի անգամ հայտնել են ԱՄՆ Պետդեպի ղեկավարի նախկին տեղակալ Օ ՛ Բրայանը և Պետդեպի նախկին մամլո խոսնակ Միլլերը: Այդ հակահայ և թուրքամետ ծրագիրը մեծ ուրախությամբ ժառանգեց Թրամփը ու հիմա, Նիկոլի հետ միասին մասնատում են Հայաստանն այն բաժանելով ազդեցության գոտիների:

Ինչ վերաբերվում է շեֆիդ արտաբերած հիմարություններին հուլիսի 16-ի մամլո ասուլիսի ժամանակ, ապա, նախ՝ եթե չես մոռացել ՆիկոլիԴ նման կեղծարար ստախոսին, ով 2020 թ-ի նոյեմբերի 9-ին ցինիկաբար խաբում էր մարդկանց, թե մարտերը Շուշիի համար շարունակվում են, հավատալն ուղղակի ծիծաղելի է և երկրորդը՝ միայն թերուս և տգետ շեֆդ կարող էր արտաբերել, որ այդ ճանապարհը ո՛վ ի՛նչ ցանականա կանվանի, բայց մենք դա միջանցք չենք համարի …Լու՞րջ...

Նազելի՛, բավ է մանիպուլացնես ու կեղծես սարսափելի վատ իրականությունը՝ մարդկանց մոտ կեղծ լավատեսություն սերմանելով:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ